Մեր մասին

  Յուրաքանչյուր ընտանիքում փոքրիկի լույս աշխարհ գալը սպասված հրաշք է: Բարի լուրն իմանալուն պես, ապագա ծնողները ձգտում են ապահովել նրան լավագույնով: Եվ դա միայն սկիզբն է…Դա շարունակվելու է երկար տարիներ:

  2018թ. մեր ընտանիքը հիմնեց <<Փոքրիկ Իշխանը>>՝ նպանակ ունենալով ապահովել իսկապես լավագույնը և ամենաորակյալը Ձեր փոքրիկների համար:

  Հպարտորեն ներկայացնելով աշխարհում առավել պահանջարկ վայելող ապրանքանիշերը Հայաստանում՝ մենք միշտ ձգտելու ենք կատարելագործել և ավելացնել ներկայացված տեսականին բացառապես ամենահարմարավետ և բարձրորակ նորույթներով:

  Խանութ-սրահի հիմնական առաջնայնություններից է մշտապես ապահովել գին-որակ հարաբերակցությունը:

  Մենք միշտ հասանելի ենք բոլոր ապագա ծնողների հարցերի և խորհրդատվության համար, հուսով ենք մեր խորհուրդները օգտակար կլինեն, չէ որ մենք ևս ծնողներ ենք: