Գերմանական Cybex ապրանքանիշի արտադրության ավտոնստատեղը նախատեսված է նորածնային տարիքից (~45 սմ) մինչև 4 տարեկան ( -105սմ) ՝ մաքսիմում 18 կգ քաշ ունեցող բալիկների համար։ Անվտանգությունը գերխնդիր է CYBEX-ի ցանկացած ավտոնստատեղի համար։ Ունենալով ճկուն և փափուկ կառուցվածք, լրացուցիչ L.S.P կողային անվտանգության համակարգ՝ ապահովում է առավելագույն անվտանգություն կողային հարվածի ժամանակ։ Գլխի հատվածն ունի կարգավորման դիրք՝ հնարավորինս հարմարվելով երեխայի արագ փոփոխվող աճին։ Cybex Sirona S I-Size ավտոնստատեղը կիրառվում է բազայի հետ միասին, որի վրա պտտվում է 360 աստիճան: Սկզբնական շրջանում մինչև 1,5 տարեկան դրվում է երթևեկության հակառակ, այնուհետև՝ երթևեկության ուղղությամբ: