Գերմանական Cybex ապրանքանիշի ավտոնստատեղը նախատեսված է 3 տարեկանից (~100 սմ) մինչև 12 տարեկան ( -150սմ) ՝ մաքսիմում 50 կգ քաշ ունեցող երեխաների համար։ Անվտանգությունը գերխնդիր է CYBEX-ի ցանկացած ավտոնստատեղի համար։ Ունենալով ճկուն և փափուկ կառուցվածք, լրացուցիչ L.S.P կողային անվտանգության համակարգ՝ ապահովում է առավելագույն անվտանգություն կողային հարվածի ժամանակ։ Գլխի հատվածն ունի կարգավորման դիրք՝ հնարավորինս հարմարվելով երեխայի արագ փոփոխվող աճին։ Cybex Solution S I-Size ավտոնստատեղը ամրանում է մեքենայի մեջ isofix համակարգի միջոցով, որը ամրացված է քարսիթին : Երեխան ավտոնստատեղի մեջ ամրանում է մեքենայի ամրագոտու միջոցով: Հետագայում քարսիթը կարելի է օգտագործել որպես բուստեր՝ երեխային մեքենայում հավելյալ բարձրություն ապահովվելու համար: Նախատեսված է 3 տարեկանից մինչև 12 տարեկան բալիկների համար: