Cybex Gazelle S Գերմանական արտադրության մանկասայլակը կարելի է օգտագործել ինչպես մեկ բալիկի այնպես էլ տարբեր տարիքի 2 բալիկների և նաև զույգերի համար: Այս մանկասայլակը կգնահատեն թեթևությունը, հարմարավետությունը և տարբերվող դիզայնը կարևորող մայրիկները: Այս մանկասայլակի առավելությունը կայանում է նրանում, որ կարելի է օգտագործել նաև մեկ բալիկի համար: Այս դեպքում կիրառվում է նաև զամբյուղը, որի տարողությունը մինչև 10 կգ է:
Մանկասայլակի նորածնային զամբյուղը նախատեսված է 0-6 ամսական բալիկների համար: Զամբյուղի հիմքը փայտ է, այսինքն նախատեսված է գիշերային քուն բալիկի համար, ներքնակը օրթոպեդիկ է, վրայի կտորները բամբակյա: Բոլոր կտորները ջրակայուն են, UPV 50+. Զամբյուղը շասիի վրայից դուրս է գալիս հիշողության կոճակների շնորհիվ: Քաշը զամբյուղի 4,4 կգ:
Զբոսանքի նստատեղը օգտագործվում է 6 ամսականից սկսած: Ունի մեջքի կառավարման 3 դիրք՝ պառկած, կիսանստած և նստած: Ունի XXL հովանոց, ետևի հատվածում օդափոխման պատուհան: Դիմացի բռնակը կարգավորվում է մայրիկի հասակին համապատասխան: Յուրաքանչյուր անիվի վրա առկա է զսպանակային ամորտիզացիա: Դիմացի անիվները պտտվում են 360 աստիճան, ցանկության դեպքում՝ ֆիքսվում: Ունի մինչև 13 կգ տարողության պահոց: Այս մանկասայլակի առավելությունը կայանում է զբոսանքի բլոկերը շասիի վրա ծալվելու առանձնահատկությամբ:
Նախատեսված է մինչև 22 կգ բալիկների համար