Anex M/type 2-1-ում մանկասայլակը նախատեսված է այն բոլոր ծնողների համար, ովքեր անընդհատ շարժման մեջ են, սիրում են հարմարավետություն, թեթևություն և երկար զբոսանքներ։ Այն պատրաստված է էկոլոգիապես մաքուր նյութերից և ունի բարձրակարգ տեխնոլոգիական համակարգ։ Նորածնային զամբյուղի ներքևի հատվածում առկա է օդափոխման համակարգ։ Ունի օրթոպեդիկ ներքնակ, որի կտորները դուրս են գալիս՝ լվանալու համար: Նախատեսված է մինչև 22 կգ քաշ ունեցող երեխաների համար։ Ընդամենը 12կգ քաշով այս սալյակը հիանալի տարբերակ է անգամ քարքարոտ ճանապարհների համար, քանի որ ունի կենտրոնական շատ փափուկ ամորտիզացիա՝ նաև յուրաքանչյուր անիվի վրա: Պինդ պոլեուրեթանային անիվները փչելու կարիք չկա, ծակվելու վտանգ ևս, Դիմացի անիվները պտտվում են 360° ՝ ցանկության դեպքում ֆիքսվում:
Հավաքածուն ներառում է՝
- Նորածնային զամբյուղ
- Նստատեղ
- Անձրևապաշտպան ծածկ
- Միջատապաշտպան ցանց
- Զամբյուղի համար ոտքերի ծածկ
- Ոտքերի ծածկ նստած դիրքի
- Ուսապարկ