Anex M type 2-1-ում մանկասայլակը նախատեսված է այն բոլոր ծնողների համար, ովքեր անընդհատ շարժման մեջ են, սիրում են հարմարավետություն, թեթևություն և երկար զբոսանքներ։ Այս հետաքրքիր դիզայնով մանկասայլակի հեղինակը Safa Sahin- ն է՝ Balmain բրենդի գլխավոր դիզայները: Օգտագործվել է հատուկ գունեղ դետալներ զամբյուղի և զբոսանքի նստատեղի կապիշոնի ներսի հատվածում, որոնք կնպաստեն նորածնի տեսողական համակարգի ամրապնդմանը: Կապիշոնի վրա առկա են հատուկ երկրաչափական պատկերներ, որոնք կնպաստեն բալիկին ճանաչել շրջակա միջավայրը: Հավաքածուն իր մեջ ներառում է նաև հատուկ երկրաչափական պատկերներով հավաքված էկո կրծիկներ, որոնք BPA են և պատրաստված են սննդային սիլիկոնից: Հավաքածուի մեջ ներառված է նաև հատուկ լուսարձակող ստիկերներ, որոնք ոչ միայն գեղեցիկ դիզայն կարող են պարգևել մանկասայլակին, այլ նաև տեսանելի դարձնել այն նույնիսկ գիշերը: Առաջնային և ետնային անիվների ամորտիզացիոն համակարգի շնորհիվ պտտվում է 360 աստիճանով։ նախատեսված է մինչև 22 կգ քաշ ունեցող երեխաների համար։ Ընդամենը 12կգ քաշով թեթև այս սալյակը հիանալի տարբերակ է անգամ քարքարոտ ճանապարհների համար։ Այս մոդելի նորածնային զամբյուղը պատրաստված է հատուկ պոլիպրոպիլենից ինչը միաժամանակ շատ ամուր է և շատ թեթև:
Հավաքածուն ներառում է՝
- Նորածնային զամբյուղ
- Նստատեղ
- Անձրևապաշտպան ծածկ
- Միջատապաշտպան ցանց
- Սննդային սիլիկոնից կրծիկներ
- Ոտքերի ձմեռային ծածկ
- Ուսապարկ