Ֆրանսիական BabyZen ապրանքանիշի YOYO² 2-ը 1-ում ծայրահեղ կոմպակտ և գերկայուն մանկասայլակը ձեր երեխային ապահովում է ամենօրյա օպտիմալ հարմարավետություն: Այն ակնթարթորեն բացվում ու փակվում է, ունի ուսին գցելու հնարավորություն, ինչի շնորհիվ հարմար է վերցնել Ձեզ հետ ամենուր՝ անգամ մեքենայով, մետրոյով տեղաշարժվելիս։ Նորածնային զամբյուղը երեք կիլոգրամից պակաս է և հեշտությամբ կարելի է հանել շասիի վրայից։ Զամբյուղը ջրակայուն է, կտորները UV50+։ Բարձրորակ և թեթև ալյումինե մետաղից պատրաստված մանկասայլակը կարող եք օգտագործել բավականին երկար տարիներ։ Մի շարք գույներից ընտրեք իդեալական տարբերակ և՛ տղաների և՛ աղջիկների համար։ Մանկասայլակը նախատեսված է նորածնային տարիքից մինչև 22կգ քաշ ունեցող բալիկների համար։ Այն առաջինն է եղել, որ որպես ձեռքի ուղղեբեռ ընդունելի է եղել բոլոր ավիաընկերությունների կողմից: