Cybex Mios Jewels of Nature-ի 2-ը 1-ում մանկասայլակները դասվում են աշխարհի լավագույն մանկասայլակների շարքին։ Մանկասայլակը զարմացնում է իր նորաձև դիզայնով, ֆունկցիոնալությամբ և անթերի գերմանական որակով։ Cybex Mios մանկասայլակի նորածնային զամբյուղը նախատեսված է մինչև 6 ամսական բալիկների համար։ Նորածնային զամբյուղի հիմքը փայտից է, ինչի շնորհիվ կարելի է օգտագործել նաև գիշերային քնի ժամանակ։ Ունի օրթոպեդիկ, հիշողությամբ, շնչող ներքնակ 100% օրգանիկ բամբակից ։ Զամբյուղն ունի panorama view օդի ճիշտ շրջանառության, ինչպես նաև հաճելի տեսարան բալիկի համար։ Նորածնային զամբյուղը հեշտությամբ դուրս է գալիս հիշողության կոճակների միջոցով։
Cybex Mios զբոսանքի մանկասայլակի 6+ բլոկը նախատեսված է մինչև 22կգ քաշ ունեցող բալիկների համար։ Մանկասայլակն ունի լայն XXL հովանոց, որը կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելի քան 50 տոկոսը (UV50+) և այն կարելի է հավելյալ մեծացնել։ Ունի մեջքի երեք դիրք՝ պառկած, կիսանստած և ամբողջությամբ նստած։ Ոտքերի հատվածը կառավարվում է և ունի հորիզոնական դիրք։ Սայլակի մեջքի հատվածի կտորները դուրս են գալիս և մանկասայլակը դառնում է ամառային՝ ամբողջությամբ ցանցային կտորով։ Մանկասայլակի բոլոր անիվներն ունեն զսպանակային ամորտիզացիա, իսկ դիմացի անիվները պտտվում են 360° և անհրաժեշտության դեպքում ֆիքսվում։
Հավաքածուն ներառում է՝
- Նորածնային զամբյուղ
- Զբոսանքի նստատեղ
- Ավտոնստատեղի կցամաս
- Անձրևապաշտպան ծածկ