Գերմանական Cybex ապրանքանիշի դիզայներական մանկասայլակները դասվում են աշխարհի լավագույն մանկասայլակների շարքին։ Պրեմիում կարգի մանկասայլակը նախատեսված է նորաձևությունն ու հարմարավետությունը գնահատող ծնողների համար։
Մանկասայլակի նորածնային զամբյուղը շատ ընդարձակ է․ ներքին երկարությունը 78 սմ է, իսկ լայնությունը` 32 սմ: Զամբյուղն ունի panorama view` օդի ճիշտ շրջանառության, ինչպես նաև հաճելի տեսարան բալիկի համար.Զամբյուղի ներսի հատվածը պատրաստված է 100% օրգանիկ բամբակից։ Ունի օրթոպեդիկ, հիշողությամբ, շնչող ներքնակ. Նորածնային զամբյուղը նախատեսված է մինչև վեց ամսական բալիկների համար։
Զբոսանքի մանկասայլակը շատ ընդարձակ ու հարմարավետ է, ունի կոմպակտ շասիի և մեկ ձեռքով կառավարման համակարգ։ Զբոսանքի բլոկը ծալվում է շասիի վրա և տեղավորվում է ցանկացած մեքենայի բեռնախցիկում. Ունի զսպանակային ամորտիզացիա բոլոր չորս անիվների վրա։ Այն նախատեսված է մինչև չորս տարեկան՝ 22 կգ քաշ ունեցող բալիկների համար։ Մանկասայլակն ունի լայն XXL հովանոց, որը կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելի քան 50 տոկոսը (UV50+)։ Հինգ կետանի անվտանգության գոտին ապահովում է փոքրիկի համար մաքսիմալ անվտանգություն։
Հավաքածուն ներառում է՝
- Նորածնային զամբյուղ
- Զբոսանքի նստատեղ
- Ավտոնստատեղի կցամաս
- Անձրևապաշտպան ծածկ