Cybex Priam 2 in 1 DJ Khaled We The Best-ը պրեմիում մանկասայլակ է 2-ը 1-ում երեխաների համար՝ ծնվելուց մինչև 3 տարեկան: Cybex Priam-ը այսօր շուկայում առկա լավագույն մանկասայլակներից մեկն է: Մանկասայլակը մտածված է մինչև ամենափոքր մանրուքը և տպավորում է իր ոճային դիզայնով, ֆունկցիոնալությամբ և որակով:
Մանկասայլակի նորածնային զամբյուղը շատ ընդարձակ է․ ներքին երկարությունը 78 սմ է, իսկ լայնությունը` 32 սմ: Զամբյուղն ունի պատուհաններ՝ պաշտպանված հակամոծակային ցանցով, որը գտնվում է ոչ միայն օրորոցի վերևի հատվածում , այլև նրա ստորին հատվածում՝ երեխայի գլխի մոտ, ինչը թույլ է տալիս, որ երեխան հետևի իրեն շրջապատող աշխարհին: Զամբյուղի ներսի հատվածը պատրաստված է բնական բամբակից և շատ հաճելի է դիպչման ժամանակ: Հավաքածուի մեջ ներառված ներքնակն ունի փոքրիկի համար հարմարավետ բարձրություն։ Երեխայի գլխի շուրջը պատրաստված է բամբակից լրացուցիչ կողմ։
Հատուկ գովասանքի է արժանի Cybex մանկասայլակի զբոսանքի նստատեղը,որի հետևի մասը կարգավորվում է երեք դիրքով: Ունի պատուհան՝ պաշտպանված հակամոծակային ցանցով, ինչպես նաև լրացուցիչ արևապաշտպան ծածկ։ Կարգավորելի է մի քանի դիրքերում՝ ձեր ցանկություններին համապատասխան: Քանի որ բլոկը շրջելի է, այն կարող է տեղադրվել ինչպես մայրիկի, այնպես էլ արտաքին աշխարհի ուղղությամբ: 5 կետանոց անվտանգության գոտի՝ հարմարավետ ուսադիրներով, բարձրությամբ կարգավորվում են և երեխային հարմարավետորեն ամրացնում մանկասայլակի մեջ:
Հավաքածուն իր մեջ ներառում է՝
- Նորածնային զամբյուղ
- Զբոսանքի նստատեղ
- Ավտոնստատեղի կցամաս
- Անձրևապաշտպան ծածկ