Mercedes AMG-ն և Գերմանական Hartan ընկերության համատեղ ջանքերով արտադրվել է նմանը չունեցող գերշքեղ Mercedes AMG GT մանկասայլակը: Այս մանկասայլակի յուրաքանչյուր դետալ ձեռքով է հավաքված գործարանում, որը գտնվում է Բավարիայի հյուսիսում՝ մոտ Կոբուրգ քաղաքին: Մանկասայլակը պատրաստված է բարձրակարգ Դայնեմիկ կտորներից, ինչից և պատրաստված է մեքենայի նստատեղի կտորները: Անիվները իրենց դիզայնով նման են Mercedes AMG մեքենայի անիվներին՝ օդով լցված, այսինքն փչելու կարիք չկա, ծակվելու վտանգ նույնպես: Ունի ձեռքի և ոտքի արգելափակման համակարգ: Նորածնային զամբյուղի գլխամասը կարգավորվում է, հարմար է հատկապես կերակրման ժամանակ: Ունի ամորտիզացիայի 2 մակարդակ՝ սպորտ և կոմֆորտ:
Հավաքածուն իր մեջ ներառում է՝
- Նորածնային զամբյուղ
- Զբոսանքի նստատեղ
- Պայուսակ
- Անձրևապաշտպան ծածկ
- Միջատապաշտպան ծածկ
Չափերը բացված վիճակում՝ 81 x 59 x 115 սմ
Չափերը փակված վիճակում՝ 63 x 59 x 37 սմ
Դիմացի անիվների տրամագիծը՝ 21 սմ
Ետևի անիվների տրամագիծը՝ 27 սմ
Ետևի անիվների հեռավորությունը՝ 59 սմ
Քաշը՝ 13 կգ