Անգլիական Silver Cross ապրանքանիշի արտադրության ավտոնստատեղը նախատեսված է նորածնային տարիքից (~45 սմ) մինչև 12 տարեկան բալիկների համար։ Ունենալով ճկուն և փափուկ կառուցվածք, լրացուցիչ կողային անվտանգության համակարգ՝ ապահովում է առավելագույն անվտանգություն կողային հարվածի ժամանակ։ Գլխի հատվածն ունի կարգավորման դիրք՝ հնարավորինս հարմարվելով երեխայի արագ փոփոխվող աճին։ Silver Cross Motion All Size ավտոնստատեղը կիրառվում է բազայի հետ միասին, որի վրա պտտվում է 360 աստիճան: Սկզբնական շրջանում մինչև 1,5 տարեկան դրվում է երթևեկության հակառակ, այնուհետև՝ երթևեկության ուղղությամբ: