Իսրայելական Doona ապրանքանիշի արտադրության ավտոնստատեղ – մանկասայլակը նախատեսված է նորածնային տարիքից (~45 սմ) մինչև 18 ամսական՝ (~81 սմ) մաքսիմում 15 կգ քաշ ունեցող բալիկների համար։ Ունենալով ճկուն և փափուկ կառուցվածք, լրացուցիչ կողային անվտանգության համակարգ՝ ապահովում է առավելագույն անվտանգություն կողային հարվածի ժամանակ։ Ներկառուցված գլխարկը լրացուցիչ պաշտպանություն է ապահովում քամուց և արևից։ Ներքնակը պատրաստված է բամբուկի մանրաթելերից, ինչը ապահովում է մաքսիմալ հարմարավետություն նորածնի համար: Մեքենայում նստատեղը կարելի է ամրացնել 5 կետանի անվտանգության գոտիով։ Քարսիթ-մանկասայլակն իր հետ ունի նաև հատուկ ներքնակ, որը կիրառվում է ավտոմեքենայի նստատեղի վրա և պաշտպանում է նստատեղը կեղտոտվելուց:
Նստատեղի քաշն է 7 կգ։
Չափսերը փակված՝ 66*44*60 սմ
Չափսերը բացված՝ 82*44*99 սմ