Espiro only-ն լեհական արտադրության բարձրակարգ մանկասայլակ է: Նախատեսված է մինչև 22 կգ քաշ ունեցող բալիկների համար: Կտորները ջրակայուն և UV 50+ արևապաշտպան են: Նորածնային զամբյուղը ունի հատուկ ադապտերով բարձրանալու հնարավորություն, ինչը կգնահատեն հատկապես բարձրահասակ մայրիկները: Նորածնային զամբյուղի հիմքը փայտից է, այսինքն նախատեսված է գիշերային քուն բալիկի համար: Զամբյուղի ետևի մասից բացվում է երկու մեծ պատուհան՝ օդի ճիշտ շրջանառության համար: Փափուկ բարձիկներով հինգ կետանոց ամրագոտին ապահովում է երեխային մաքսիմալ անվտանգություն։ Կշռում է ընհամենը 10 կգ և շատ հեշտությամբ բլոկը վրան ծալվելով տեղավորվում է ցանկացած մեքենայի բեռնախցիկում: Նործնային զամբյուղի և զբոսանքի բլոկի կապյուշոնի ներսի հատվածում կա ամրացված միջատապաշտպան ցանց: Մանկասայլակի դիմացի հատվածում կա հավելյալ մեծացող հատված, որը պաշտպանում է արևի ուղիղ ճառագայթներից, ինչպես նաև քամուց:
Հավաքածուն իր մեջ ներառում է՝
- Պայուսակ
- անձրևապաշտպան ծածկ
- Ոտքերի ձմեռային ծածկ
- Ադապտեր նորածնային զամբյուղը բարձրացնելու համար
- Զգեստափոխման ներքնակ