Espiro Only 2-ը 1-ում Մանկասայլակ, Stylish Quartz

Original price was: 340,000 AMD.Current price is: 195,000 AMD.

Espiro

Espiro only-ն լեհական արտադրության բարձրակարգ մանկասայլակ է: Նախատեսված է մինչև 22 կգ քաշ ունեցող բալիկների համար: Կտորները ջրակայուն և UV 50+ արևապաշտպան են: Նորածնային զամբյուղը ունի հատուկ ադապտերով բարձրանալու հնարավորություն, ինչը կգնահատեն հատկապես  բարձրահասակ մայրիկները: Նորածնային զամբյուղի հիմքը փայտից է, այսինքն նախատեսված է գիշերային քուն բալիկի համար: Զամբյուղի ետևի մասից բացվում է երկու մեծ պատուհան՝ օդի ճիշտ շրջանառության համար: Փափուկ բարձիկներով հինգ կետանոց ամրագոտին ապահովում է երեխային մաքսիմալ անվտանգություն։ Կշռում է ընհամենը 10 կգ և շատ հեշտությամբ բլոկը  վրան ծալվելով տեղավորվում է ցանկացած մեքենայի բեռնախցիկում: Նործնային զամբյուղի և զբոսանքի բլոկի կապյուշոնի ներսի հատվածում  կա ամրացված  միջատապաշտպան ցանց: Մանկասայլակի դիմացի հատվածում կա հավելյալ մեծացող հատված, որը պաշտպանում է արևի ուղիղ ճառագայթներից, ինչպես նաև քամուց:

Հավաքածուն իր մեջ ներառում է՝

  • Պայուսակ
  • անձրևապաշտպան ծածկ
  • Ոտքերի ձմեռային ծածկ
  • Ադապտեր նորածնային զամբյուղը բարձրացնելու համար
  • Զգեստափոխման ներքնակ