Bibs Նվեր Հավաքածու, Baby Blue
20,000 AMD
- Հավաքածուն ներառում է ծծակներ և շիշ
Ծծակներ`
Դանիական Bibs ապրանքանիշի լատեքսային ծծակները հայտնի են իրենց բարձր որակով։ Լատեքսը ապահովում է հարմարավետություն և անվտանգություն:
- Լատեքսը բնական նյութ է, որը դիմացկուն է և փափուկ,
- Հատուկ ուշադրություն է դարձվում ստանդարտներին և անվտանգության պայմաններին: Բոլոր Bibs-ի արտադրանքներն անցնում են խիստ փորձարկումներ,
- Նոր ծծակը պետք է լվանալ ջրով (լատեքսը զգայուն է տաք ջրի նկատմամբ, այնպես որ ծծակը չպետք է լվանալ եռացող ջրում), հաշվի առեք, որ մանրէազերծել չի կարելի,
- Լատեքսը պետք է պահել հեռու արևից,
- Լատեքսը, օգտագործման արդյունքում, դեֆորմանում է, այսպիսով հարկավոր է ամիսը մեկ փոխել ծծակները:
Շիշ`
Bibs շշերը արտադրվում են Դանիայում և կիրառվում` նորածնային տարիքից:
- Պատրաստված է ջերմակայուն բորոսիլիկատային ապակուց, որը աչքի է ընկնում իր ամրությամբ: Չի կոտրվում, պահպանում է տաքությունը և սառնությունը, այն կարող եք կիրառել և’ միկրոալիքային վառարանում և’ սպասք լվանալու մեքենայում,
- Չի պարունակում բիսֆենոլ և ֆտալատ, և հետևաբար չի արտանետում վնասակար նյութեր: Շշի մեջ գտնվող կաթը և այլ հեղուկները մնում են մաքուր և անվտանգ երեխայի համար,
- Շշի անտիկոլիկ ծծակը 100% բնական լատեքսից է, իդեալական է այն բալիկների համար, ովքեր դժվարությամբ են կրծքով կերակրումից անցնում շշով կերակրման, քանի որ չի տարբերվում մայրական կրծքից,
- Հավաքածուն իր մեջ ներառում է ձագար և փական: Ձագարը թույլ է տալիս արագ և հեշտությամբ սրվակը լցնել խառնուրդով կամ կաթով առանց բաղադրիչների կորստի,
- Տարողությունը` 150 մլ:
English







