Օգտագործման պայմաններ
Ներածություն
Օգտվելով littleprince.am կայքից` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք և ըստ անհրաժեշտության տպել ու պահել Ձեզ մոտ: Առաքման և վճարման հետ կապված պայմաններին կարող եք ծանոթանալ Առաքում և վճարում բաժնում:
«littleprince.am» և «Մենք» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր հանդիսացող The Little Prince ընկերությանը (այսուհետ` Ընկերություն): «Դուք» տերմինը վերաբերում է այս կայքը օգտագործողներին կամ դիտողներին:
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»:
Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:
Գրանցում
Կայքում գրանցվելու համար Դուք պետք է լինեք 18 տարեկանից բարձր:
Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:
Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն
Երբ Դուք այցելում եք Կայք կամ մեզ էլ. փոստով նամակ եք ուղարկում, Դուք հաղորդակցվում եք մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք` էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս` ստանալու մեր էլեկտրոնային հաղորդակցությունը:
Մենք մեր հաճախորդներին ուղարկում ենք հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ (emails).
- Ի պատասխան Ձեր նամակների
- Պատվերը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, ինչպես նաև պատվերի առաքման կամ չեղարկման վերաբերյալ նամակ:
- Մեր նորույթների, տարատեսակ ակցիաների և այլնի վերաբերյալ նամակներ կստանաք միայն այն դեպքում, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը:
Հղումներ
Կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են տանել դեպի այլ կայքեր, որոնք մեր վերահսկողության տակ չեն գտնվում: Այսպիսի հղումներից որևէ մեկը սեղմելիս Դուք լքում եք կայքը: Սույն պայմանների կիրառությունը չի տարածվում այն կայքերի վրա, ուր Դուք տեղափոխվել եք` սեղմելով կայքում տեղադրված հղումները:
Պատվիրված ապրանքի վերադարձ կամ փոխանակում
Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ, կարող եք վերադարձնել այն 14 օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը:
Այդուհանդերձ, եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով:
Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ Դուք սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և ցանկանում եք փոխարինել այն Ձեր նախընտրածով: Այսպիսի դեպքերում Ձեզանից գանձվում է միայն ապրանքների գների տարբերությունը` առկայության դեպքում, իսկ առաքման լրացուցիչ գումար չի գանձվում:
Կայքի պատասխանատվությունը
Կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:
Առաքման պահից սկսած ապրանքը հայտնվում է Ձեր տնօրինության տակ, և Ընկերությունը դրա որակի և ամբողջականության առումով ոչ մի պատասխանատվություն չի կրում:
Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:
Եթե սույն պայմաններից որևէ մեկը լիազոր մարմնի կողմից ճանաչվում է անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այդ պայմանը կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավեր համարվել: