ՄԵՐ ՄԱՍԻՆ

  Յուրաքանչյուր ընտանիքում փոքրիկի լույս աշխարհ գալը սպասված հրաշք է: Բարի լուրն իմանալուն պես, ապագա ծնողները ձգտում են ապահովել նրան լավագույնով: Եվ դա միայն սկիզբն է…Դա շարունակվելու է երկար տարիներ:

  2018թ. մեր ընտանիքը հիմնեց <<Փոքրիկ Իշխան>>-ը՝ նպանակ ունենալով ապահովել իսկապես լավագույնը և ամենաորակյալը Ձեր փոքրիկների համար: Հպարտորեն ներկայացնելով աշխարհում առավել պահանջարկ վայելող ապրանքանիշերը Հայաստանում՝ մենք միշտ ձգտելու ենք կատարելագործել և ավելացնել ներկայացված տեսականին բացառապես ամենահարմարավետ և բարձրորակ նորույթներով:

  Խանութ-սրահի հիմնական առաջնայնություններից է մշտապես ապահովել գին-որակ հարաբերակցությունը: Մենք միշտ հասանելի ենք բոլոր ապագա ծնողների հարցերի և խորհրդատվության համար, հուսով ենք մեր խորհուրդները օգտակար կլինեն, չէ որ մենք ևս ծնողներ ենք: 

the little prince

The Little Prince սրահը հանդիսանում է 50-ից ավել հայտնի և սիրված ապրաքանիշերի ներկայացուցիչը Հայաստանում, որոնց մեծ մասը ներկայացված են էքսկլյուզիվորեն:

Ավետ Ավետիսյան 116/5 հասցեյում գտնվող եռահարկ սրահը ներառում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է երեխային ծնված օրվանից:

Սրահում ներկայացված են համաշխարհային ճանաչում ունեցող մանկասայլակներ, ինչպիսիք են Silver Cross, Mima, Cybex, Bugaboo, Hartan, Nuna, Doona, Babyzen Yoyo ապրանքանիշերի մանկասայլակները, մանկական սենյակի համար անհրաժեշտ կահույքի մեծ տեսականի Sebra, Nanan, Erbesi, Ellipse ապրանքանիշերից և իհարկե տեքստիլ, կերակրման սարքավորումներ, աքսեսուարներ Atelier Choux, Mushie, Joie, Bjallra of Sweden, Suavinex, Miniland, Beaba, Babybrezza, Frigg, Bibs և այլ բրենդերից: